
Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է
Մերձավանում աղմկոտ սպանություն կատարած անձը կալանավորվել է․ տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Այս գործով 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի գիշերը հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ։ Սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է 29-ամյա Գրիգոր Օհանյանը։