26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օգտվելով հայկական պատվիրակության բացակայությունից՝ Ադրբեջանը կարող է հակահայկական փաստաթղթեր ընդունել․ Ձյունիկ Աղաջանյան

Օգտվելով հայկական պատվիրակության բացակայությունից՝ Ադրբեջանը կարող է հակահայկական փաստաթղթեր ընդունել․ Ձյունիկ Աղաջանյան

Բաքվի համար ընդհանրապես երկու խնդիր է եղել միջազգային կառույցներում՝ հակադարձել հայաստանյան թեկնածություններին և իրենց իսկ արձանագրած արդյունքները մաքրագործել՝  լինի բնապահպանության, մարդու իրավունքների, տնտեսական  թե այլ ոլորտներում։  Նրանց միշտ շոուներ ապահովելու միջոցով, մի շարք համաժողովների անցկացման միջոցով փորձում են ցույց տալ իրենց երկրի կարևորությունը և հնարավորություն ստանալ կոծկելու երկրում առկա խնդիրները․ այս մասին ասել է ABC media-ի հետ զրույցում ասել է դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը՝ խոսելով այն մասին,  թե ինչ է տալու Բաքվի իմիջին COP29-ը հյուրընկալելը։

«Հայաստանյան կողմը համաձայնել է հետ քաշել իր թեկնածությունը՝ հօգուտ մի երկրի, որը էկոլոգիական խնդիրների առումով պետությունների շարքում գտնվում է ստորին հատվածում։ Քանի որ արևմտյան կողմը փորձում էր նախ իրենց հետ բերել արևմտյան բանակցային հարթակ, որտեղից նրանք հետ էին քաշվել, և Արցախի հայթափումից հետո փորձ արվեց ընդհանրապես ինչ-որ մի տեղ կանգնեցնել, և նրանք փոփոխություն արեցին դեպի ռուսական հարթակ՝ դրանով փորձելով զերծ մնալ արևմտյան պահանջներից։ Եվ մի քանի գործողնների համադրության արդյունքում մենք ստացանք իրենց կողմից COP29-ի ընդունելու համաձայնությունը, որին ի պատասխան պետք է ազատ արձակվեին մեր բոլոր գերիները։ Բայց Ադրբեջանը հերթական խորամանկ քալերի շարքն իրականացրեց ու վերադարեց միայն 32-ին, որոնցից զատ մենք ունենք հաստատված 23 գերիներ, ինչպես նաև ռազմաքաղաքական ղեկավարներ։ Մեր գերիների հարցերով զբաղվող իրավաբանների ու պաշտպանների պնդմամբ՝ կա ևս 80 այլ գերի»,- ասել է Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ այս համաժողովի անցկացումը Ադրբեջանի համար ոչ թե բովանդակային խնդիր էր, այլ քաղաքական․ մի կողմից նվաստացնել Հայաստանին, մյուս կողմից փորձել մաքրել անվան վրայից ցեղասպան պետության պիտակը, և այդ ամենի ֆոնին ստանալ արևմտյան երկրների ինդուլգենցիան։

«Մենք կարող ենք արձանագրել, որ Արևմտյան երկրներն իրենց քաղաքական նպատակահարմարությունից և իրենց հեռահար շահերի սպասարկման տեսանկյունից փաստացի «փարիսեցիություն» դրսևորեցին, իրենց շեփորահարած իրավունքները բացարձակապես մի կողմ դրեցին, կուլ տվեցին Ադրբեջանի ցեղասպանական
գործողությունների իրականացումն ու դրա հետևանքները և չեղավ քաղաքական որևէ դատապարտման գործընթաց»,-ասել է դիվանագետը։

Աղաջանյանը մտավախություն ունի, որ հայկական պատվիրակության բացակայության դեպքում համաժողովի ընթացքում ընդունվող փաստաթղթերում Ադրբեջանը փորձ կանի որոշակի դրույթներ ներառել՝ փորձելով վարկաբեկել Հայաստանին։ Նա հույս է հայտնել, որ անդամ պետությունները թույլ չեն տա իրենց շահարկել և շահագործել նմանատիպ ձևակերպումներ ներառելու համար։