ՀՀ-ն ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին․ Տասմագամբետով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ «Հայաստանի չմասնակցելը մեր կազմակերպությունում ընթացող բոլոր հարցերի քննարկմանը չի ազդում աշխատանքի արդյունավետության վրա, սակայն մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, և մեր բոլոր պարտավորությունները Հայաստանը նկատմամբ պահպանվում են»։
Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին․ չկան առարկություններ կամ խոչընդոտներ։