![Իսրայելը հայտարարել է սիրիական ռազմածովային նավատորմի ոչնչացման մասին Իսրայելը հայտարարել է սիրիական ռազմածովային նավատորմի ոչնչացման մասին](https://abcmedia.am/wp-content/uploads/2024/12/gettyimages-2188590202.jpg)
Իսրայելը հայտարարել է սիրիական ռազմածովային նավատորմի ոչնչացման մասին
Իսրայելի ռազմածովային ուժերն անցյալ գիշեր ոչնչացրել են սիրիական ռազմական նավատորմ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ Հայֆայում ռազմածովային ուժերի բազա կատարած այցի ընթացքում, գրում է The Times of Israel-ը:
Նախարարը հայտարարել է, որ իսրայելական ուժերը հաստատվում են Սիրիայի և Գոլանի բարձունքների միջև բուֆերային գոտում: Նա նշել է, որ հրամայել է Սիրիայի հարավում ստեղծել «մաքուր պաշտպանական գոտի»՝ կանխելու դեպի Իսրայել ահաբեկչական ցանկացած սպառնալիք: