17 Ապր
2025
7° c ԵՐԵՎԱՆ
-1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բունդեսթագն անվստահություն է հայտնել կանցլեր Շոլցին․ Գերմանիայում արտահերթ ընտրություններ են սպասվում

Բունդեսթագն անվստահություն է հայտնել կանցլեր Շոլցին․ Գերմանիայում արտահերթ ընտրություններ են սպասվում

Բունդեսթագն անվստահություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Կանցլերին անվստահություն է հայտնել 394 պատգամավոր, 207 պատգամավոր նրան վստահություն է հայտնել, 116-ը ձեռնպահ է մնացել, գրում է Deutsche Welle-ն։

Այժմ Օլաֆ Շոլցը պետք է դիմի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ խորհրդարանը ցրելու խնդրանքով: Գերմանիայի նախագահը որոշում կայացնելու համար 21 օր ունի։ Գործող կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև արտահերթ ընտրությունները, որոնք տեղի կունենան 2025 թվականի փետրվարի 23-ին:

Շոլցը պետք է կորցներ Բունդեսթագի վստահության քվեն՝ Բունդեսթագի արտահերթ ընտրությունները հնարավոր դարձնելու համար։ Վստահության քվե կստացվեր, եթե նրան վստահություն հայտներ առնվազն 367 պատգամավոր։

Ռազմագերիներ