04 Փտր
2025
2.4° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կայացնենք պատմական մի դատավճիռ. հեռացնելուց առավել կարևոր է սրանց նկատմամբ ամենադաժան պատիժի ի կատար ածումը․ Հայկ Դեմոյան

Կայացնենք պատմական մի դատավճիռ. հեռացնելուց առավել կարևոր է սրանց նկատմամբ ամենադաժան պատիժի ի կատար ածումը․ Հայկ Դեմոյան

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․

«ՄԵՆՔ էինք… հզոր, միասնական, համախմբված, գիտակից ու անսասան: Ընդամենը մի բջջային հեռախոս էր պետք, որ դառնայինք միաբջիջ խաբեբաների ծաղրուծանակի առարկան: Էլի ՄԵՆՔ ենք, նույն սերունդը… ուղղակի պետք է հիշել, չմոռանալ ու դուրս գալ պայքարի նույն ոգով ու նույն համոզմունքով:

Օտարի լուծը կրկին փաթաթել են մեր վզին: Փաթաթել են գեղեցիկ ու դյութիչ փաթեթավորումներով ու նոր վարդապետություներով, որոնցից դավաճանության արյունալի հոտ է գալիս: Ու փորձելու են հիմարի տեղ դնել քեզ ու համոզեն, որ այն ինչ արվում է, քեզ համար է արվում:

Իրականում արհեստավարժ թմրեցմամբ դանդաղ մահ են բերում բոլորիս, քանի դեռ դուրս չես եկել քո բջջային հեռախոսից ու լիովին չես գիտակցել մերօրյա ազգային ողբերգության ծավալներն ու հետևանքները, որոնց հեղինակներն ու ճարտարապետները տակավին ապրում են մեր կողքին:

Կայացնենք պատմական մի դատավճիռ. հեռացնելուց առավել կարևոր է սրանց նկատմամբ ամենադաժան պատիժի ի կատար ածումը:

Այնժամ աշխարհը մեզ կհասկանա, կհասկանա ու ԿՀԱՐԳԻ…»։