Ռումինիայի նախագահը հրաժարական կտա
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է փետրվարի 12-ին հրաժարական տալու որոշման մասին. հայտնում է Digi24-ը։
«Մի քանի օրից Ռումինիայի խորհրդարանը կքվեարկի ինձ հեռացնելու օգտին, և Ռումինիան ճգնաժամի մեջ կմտնի: Այս բոլոր ջանքերը հետևանքներ կունենան ինչպես երկրի ներսում, այնպես էլ, ցավոք, նրա սահմաններից դուրս»,-ասել է նա։
Նախագահի խոսքով՝ ինքը հեռանում է Ռումինիան ճգնաժամից, անհարկի և բացասական զարգացումներից պաշտպանելու համար։ Յոհանիսը հավելել է, որ խորհրդարանի կողմից իր հեռացումը Ռումինիան «ծիծաղի առարկա կդարձնի ողջ աշխարհի համար»: Հիշեցնենք, որ նա պաշտոնավարում է 2014 թվականից։