
Բացահայտ խոսում են Սյունիքից «միջանցք» հանձնելու մասին. թե ինչ եղանակով` ոչ մեկին հայտնի չէ. Բագրատ Սրբազան
Մի անգամ որևէ բան չտեսած երևույթը, որը մնացել է խորհրդարանում իր հասցեին հնչած բնութագրման տակ և չի կարողանում ազատվել դրանից, փորձում էր գնահատական տալ մեր արցախցիների հերոսությանը․ տեսաուղերձի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը:
«Մեզ չպիտի նեղացնի դա, որովհետև այլ բան չէր կարող լինել, քան ստախոսի և չարիքի իշխանության կողմից քարոզվող յուրաքանչյուր գաղափար։ Մենք բնական չպետք է ընդունենք նրանց կողմից մեր կյանքը կառավարելու իրականությունը»,- ասել է Սրբազանը։
Սրբազանը նշել է, որ բացահայտ խոսում են Սյունիքից «միջանցք» հանձնելու մասին. թե ինչ եղանակով` ոչ մեկին հայտնի չէ։
«Խոսում են ոչ միայն Սյունիքի միջանցքի, այլ նաև անկլավային տրամաբանության մասին, որի վերաբերյալ մենք տևական ժամանակ է զգուշացնում ենք»։