
Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու ՆԱՏՕ-ի ամրապնդման կարևորությունը
ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է «Իրանի և նրա վստահված անձանց կողմից տարածաշրջանային անվտանգության և կայունության համար սպառնացող վտանգները». հայտնել է Պետդեպի մամուլի խոսնակ Թեմմի Բրյուսը։
Նշվել է, որ կողմերը համաձայնել են հակաահաբեկչական համագործակցության և ՆԱՏՕ-ի ամրապնդման կարևորության շուրջ։ Ըստ թուրքական աղբյուրների՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում տիրող իրավիճակին և Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամին։ Նախարարները նաև քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնելու ջանքերը։