19 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիացիները հետաքրքրված են Հարավային Կովկասում լարվածության պահպանմամբ՝ ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից․ Զախարովա

Ֆրանսիացիները հետաքրքրված են Հարավային Կովկասում լարվածության պահպանմամբ՝ ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից․ Զախարովա

ՌԴ ԱԳն ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ եվրոպացիները և մասնավորապես Ֆրանսիացիները հետաքրքրված են Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության պահպանմամբ՝ սեփական աշխարհաքաղաքական շահերի համար։

«Տարածաշրջանում իրական օրակարգը ոչ մի ընդհանուր բան չունի դեէսկալացիայի, կարգավորման, խաղաղության, կառուցման հետ։ Մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել Ելիսեյան պալատի կողմից միջնորդության փաթաթման ջանքերին ՝ հայ-ադրբեջանական հակամարտության և հակասությունների սրման գնով։ Ֆրանսացիների վրա է Մինսկի խմբի փլուզման մեղքի մեծ բաժինը։ Ինչու՞մ են ԵՄ-ի իրական նպատակները ՀՀ-ում, մեզ շատ լավ հայտնի է։ Դրանք ոչ մի կերպ կապված չեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հետ։ Նրանց կարելի է անվանել լրտեսներ, որոնք աշխատում են ընդդեմ ՀՀ-ի հարևան բոլոր երկրների։ Այն տվյալները, որոնք հավաքում են ֆրանսաիացիները, դրանցով ոչ մի կերպ չեն կիսվում իրենց հայ գործընկերների հետ։ Քանի որ նպատակն այլ է․ նրանք ամեն ինչ ուղարկում են ուղիղ Բրյուսել» , – նշել է Զախարովան՝ հավելելվ, որ ԵՄ առաքելության անօգտակարության մասին են վկայում նաև հայ-ադրբեջանական սահամանին կրակոցների մասին հաղորդումները։

Նա ընդգծել է, նաև, որ արտաքին գործընկերների ընտրությունը յուրաքանչյուր երկրի, տվյալ դեպքում՝ ՀՀ-ի ինքնիշխան որոշումն է։ Քաշելով ՀՀ-ին Արևմուտքի ուղեծիր՝ Ֆրանսիան ցանականում է ընդհատել բազմադարյան հայ-ռուսական հարաբերություները, կարծում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ռազմագերիներ