
Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի առանցքային կետերը
Ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրոуյցը։ ТАСС գործակալությունը ներկայացրել է երկու առաջնորդների զրույցի առանցքային կետերը․
- Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղղակի բանակցությունները վերսկսելու աջակցության համար։
- Թրամփը զրույցի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը հրադադարի հարցում
- Թրամփը նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին
- «Հրադադարը Ուկրաինայի հետ հնարավոր է համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում», – հայտարարել է Պուտինը։
- «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հուշագրում կարող են ներառվել հրադադարի հարցերն ու կարգավորման սկզբունքները», – նշել է Պուտինը։
- «Կապերի վերականգնումը Ստամբուլում վկայում է այն մասին, որ կողմերը ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են», – ընդգծել է ՌԴ նախագահը։
- Պուտինը բարձր է գնահատել Թրամփի հետ զրույցը՝ այն եղել է կառուցողական։
- «Ռուսաստանը և Ուկրաինան պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար», – ասել է Պուտինը։
Պուտինը տեղեկացրել է, որ Պեսկովը կամ Ուշակովը հետագայում կմեկնաբանեն Թրամփի հետ ունեցած զրույցի մանրամասները։