
Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել ծանր հիվանդ գերիներին և մինչև 25 տարեկան անձանց
Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր Ստամբուլում կայացած բանակցությունների երկրորդ փուլում պայմանավորվել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և մինչև 25 տարեկան անձանց․ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ուկրաինական պատվիրակության ղեկավար և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են նաև «6000-ը 6000-ի դիմաց» սկզբունքով փոխանակել զոհված զինվորականների մարմինները։
Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը ռուսներին առաջարկել է ևս մեկ հանդիպում անցկացնել մինչև հունիսի վերջ։ Պաշտոնյան նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի համաձայնել անվերապահ հրադադարին և պետությունների ղեկավարների հանդիպմանը: