
Հրադադարի պայմանների երկու տարբերակ․ ՌԴ-ի կողմից Ստամբուլում Ուկրաինայի պատվիրակությանը փոխանցված հուշագրի առանցքային դրույթները
Ռուսաստանը ներկայացրել է Այսօր Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ռուսական կողմից Ուկրաինային փոխանցված հուշագրի առանցքային կետերը, որոնք ներկայացնում ենք ստորև․
- Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ՌԴ հուշագիրը ներառում է երեք բաժին՝ հրադադարի պայմանների երկու տարբերակով և ընդհանուր 31 կետով։
- Կիևի համար հրադադարի առաջին տարբերակն է Զինված ուժերի լիարժեք դուրսբերումը ԴԺՀ, ԼԺՀ, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից։
- Ուկրաինայի Զինված ուժերի ամբողջական դուրսբերումը ՌԴ տարածքից, ներառյալ Դոնբասը և Նովոռոսիան, պետք է իրականացվի հրադադարի հաստատումից հետո 30 օրվա ընթացքում։
- Ղրիմը, Դոնբասը և Նովոռոսիան Ռուսաստանի կազմում ճանաչելու պահանջ միջազգային մակարդակով։
- Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հաստատում։
- ՌԴ առաջարկները ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ենթադրում են ընտրությունների անցկացում Ուկրաինայում, որին կհաջորդի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Կիևը պարտավոր է հայտարարել նախագահական և Ռադայի ընտրությունների օրերը, որոնք պետք է անցկացվեն ռազմական դրության վերացումից ոչ ուշ քան 100 օր անց։
- Հրադադարի հաստատումը ենթադրում է Զինված ուժերի տեղաշարժերի արգելք՝ բացառությամբ նախապես համաձայնեցված տարածություններում զորքերի հետ քաշման։
- Ուկրաինայում միջուկային զենքի տեղակայման և ընդունման արգելք։
- Հրադադարի հաստատման համար բացառվում են արևմտյան երկրների կողմից Ուկրաինա զենքի մատակարարումները, այդ թվում՝ հետախուզական տվյալների տրամադրումը։
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավաբանորեն պարտադիր բանաձևով։
- Հրադադարի հաստատման համար Ուկրաինան պետք է իրականացնի «քաղաքական կալանավորների» համաներում և ազատ արձակի պահվող զինվորականներին ու քաղաքացիական անձանց։
- Ուկրաինայում վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է ռուսալեզու բնակչության իրավունքների, ազատությունների և շահերի լիարժեք ապահովում։
- Ուկրաինայի հետ ռազմական գործողություններից պատճառված վնասների կապակցությամբ փոխադարձ պահանջներից հրաժարում։