01 Հուլ
2025
16.1° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանին հեռացնելու երկու ճանապարհ կա․ Շարմազանով

Փաշինյանին հեռացնելու երկու ճանապարհ կա․ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը կործանում է Հայաստանի երրորդ Հանրապետությունը. լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Փաշինյանն ու իր ամբողջ թիմը հարձակում են սկսել Հայ Առաքելական եկեղեցու վրա։ Սա պատահական չէ, սա հարձակում է հայ ինքնության, հայոց պատմության և հայ ազգի նկատմամբ։ Առաքելական եկեղեցու յուրաքանչյուր մարդ, որ իրեն հայ է համարում, պետք է կանգնի վեհափառի և մեր եկեղեցու կողքին։ Նիկոլ Փաշինյանը ո՞վ է, որ առաջարկում կամ պնդում, որ վեհափառը պետք է հրաժարական տա։ Թադեոսի և Բարդուղիմիոսի հիմնադրած եկեղեցու, Լուսավորչի գահին է կաթողիկոսը։ Անկախ իր անձից կաթողիկոսը Աստծո օծյալ է։

 Փաշինյանը ցանկանում է մեր եկեղեցին դարձնել աղանդավորական։ Նա ուզում է նոր պավլիկյան շարժում սկսել, բայց մենք գիտենք և՛ պավլիկյանների, և՛ թոնդրակյանների շարժումները ինչ տխուր հետևանքների արժանացան։ Ժողովուրդ ջան, մենք պետք է բոլորս մեր եկեղեցու հետ լինենք»,- ասել է Շարմազանովը։
 
Շարմազանովի խոսքով՝ ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցն է Փաշինյանի հեռանալը․ մեկը՝ անվստահություն հայտնելն է, մյուսը՝ ընտրությունները։ Փաշինյանի համար այս մեկ տարին մեծ շռայլություն կլինի․ նշանակում է՝ պետք է նստենք, սպասենք՝ էլ ինչ է հանձնում Փաշնիյանը։ Այս հիմնավորմամբ նաև Շարմազանովը կարևորել է իմպիչմենտի գործընթացը։

Ռազմագերիներ