
Ես ՀՀ լիարժեք վարչապետ դարձել եմ 2022-ի հոկտեմբերի 6-ին, երբ ճանաչեցի ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը:
- Երբ ես նոր ընտրվեցի ՀՀ վարչապետ, շատ արագ ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես ՀՀ վարչապետ եմ պայմանականորեն՝ ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ 2025թ. հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ ՀՀ լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։
- Օրը, որ վերածվել եմ ՀՀ լիարժեք վարչապետի և այդ կետից սկսած մինչև օրս գործում եմ այդ տրամաբանությամբ՝ 2022թ. հոկտեմբերի 6-ն է, երբ ես դարձել եմ ՀՀ առաջին ղեկավարը, որը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
- Մոմի գործը նայողը Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է, ամենամեծ Թեմի առաջնորդը նրա եղբայրն է, մյուս թեմի առաջնորդը՝ քրոջ տղան է։ Հայ Առաքելական եկեղեցին գրավված է կլանի կողմից։ Ո՞վ է Կտրիճ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգներ տալ ոչ կուսակրոն քահանաներին։ Դա անարգանք է բոլոր ամուսնացած քահանաների նկատմամբ, որովհետև ինչ ասես անում են, հետո գալիս են իշխում են։