
Գարեգին Վեհափառին են փոխանցվել Արամ Ա կաթողիկոսի մտահոգություններն ու իրավիճակից դուրս գալու պատկերացումները
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչները՝ Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը և Կաթողիկոսարանի դիվանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգյանը, Էջմիածնում հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հետ։ Նրանք Գարեգին Բ Կաթողիկոսին փոխանցեցին Արամ Ա Վեհափառ Հայրապետի մտահոգություններն ու այս իրավիճակից դուրս գալու նրա պատկերացումները։ Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչները միաժամանակ լսեցին Գարեգին Բ Կաթողիկոսի մտահոգություններն ու տեսակետները։
Երկու սրբազան հայրերը, հանուն Վեհափառ հայրապետի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, շեշտեցին հայ եկեղեցին ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը՝ իր հոգևոր առաքելության ու ազգային ծառայության մեջ։