27 Հուլ
2025
36.1° c ԵՐԵՎԱՆ
29.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այն, ինչ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ անում է Փաշինյանը, համընկնում է Ադրբեջանի քաղաքականության հետ. Արման Թաթոյան

Այն, ինչ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ անում է Փաշինյանը, համընկնում է Ադրբեջանի քաղաքականության հետ. Արման Թաթոյան

Այն ինչ այսօր անում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ապօրինի գործընթաց է. նա, թաքնվելով Հայ Առաքելական Եկեղեցու զավակ լինելու արտահայտության ներքո, ծավալում է ՀԱԵ-ն պառակտող, ժողովրդի մեջ թշնամանք սերմանող գործունեություն. այս մասին հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մեկնաբանելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու վերաբերյալ հայտարարությունները:

«Փաշինյանն ունի կոնկրետ պաշտոնական կարգավիճակ և կոչված է այդ կարգավիճակից բխող լիազորություններն իրականացնելուԼ Եվ դրանից ցանկացած շեղում արդեն կոպիտ խախտում է: Չի կարելի թաքնվել այդպիսի բարոյական , հոգևար արտահայտությունների ներքո, ու դրանից հետո ծավալալ անօրինական, իր կարգավիճակը խախտող կոպիտ գործողություններ:  Նույնը վերաբերում է որոշ պատգամավորների ու նախարարների: Տպավորություն է՝ սա հստակ կազմակերպված գործընթաց է՝ հստակ դերաբաժանումով: Փաշինյանը սկսում է տալ գաղափարներ, որից հետո տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք սկսում են աշխատել դրանց իրագործման ուղղությամբ»,- ասել է նախկին ՄԻՊ-ը:

Նա ընդգծել է, որ այն, ինչ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ անում է Փաշինյանը, համահունչ է և համընկնում Ադրբեջանի քաղաքականության հետ:

«Վերջերս Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ էր հղել: Նրանց նամակի, կոմունիկացիայի բովանդակությունը նույն բառերն են, ինչ Հայաստանի վարչապետն է օգտագործում, նույն տերմիններն են, ինչ օգտագործում են ՀՀ պաշտոնատար անձինք: Իսկ Ադրբեջանում դա Հայաստանի ոչնչացման, զավթման միասնական քաղաքականության մասն է»,- ասել է նախկին ՄԻՊ-ը:

Ռազմագերիներ