23 Դեկ
2024
4.6° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարմիր ծովում անկայունությամբ պայմանավորված՝ Հյուսիս-հարավ միջանցքի նշանակությունը կավելանա. Օվերչուկ

Կարմիր ծովում անկայունությամբ պայմանավորված՝ Հյուսիս-հարավ միջանցքի նշանակությունը կավելանա. Օվերչուկ

Հյուսիսհարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նշանակությունը կավելանա՝ հաշվի առնելով Կարմիր ծովում ստեղծված անկայունությունը. հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` Expert ամսագրին տված հարցազրույցում:

«Հիմնական ուշադրությունը դարձվում է Հյուսիսհարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը: Այն ամենակարճ ճանապարհն է, որն իր ողջ երկարությամբ անցնում է մեզ բարեկամ երկրների տարածքներով: Կարմիր ծովի տարածաշրջանում ՀյուսիսՀարավը ձեռք կբերի համաշխարհային նշանակություն` Եվրոպային տալով ավելի հարմարավետ պայմաններով բեռների տեղափոխման հնարավորություն»,- ասել է նա:

ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Ղազախստանի, Իրանի և Թուրքմենստանի հետ 2022 թվականին կանոնավոր երկաթուղային հաղորդակցություն է մտցրել դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ։ Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Իրանում ՌեշտԱստարա երկաթուղու շինարարությունը սկսելու համար։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է զարգացման՝ ԵԱՏՄում իր հարևանների հետ սերտ համագործակցությամբ։ «2022 թվականի օգոստոսին Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրությամբ հաստատվել է տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկը, որը սահմանում է այն ավտոճանապարհները, որոնք կունենան առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի կարգավիճակ, փետրվարի սկզբին այս ցանկը կհամալրվի Ղազախստանի Հանրապետության երկու և Ղրղզստանի Հանրապետության երկու նախագծերով»,- հավելել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է ռուսական ինտեգրացիոն նախագիծը կապելու չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ։ «Մենք նախատեսում ենք զարգացնել ճանապարհներ և երկաթուղիներ կամ մասնակցել համապատասխան նախագծերին Մոնղոլիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ադրբեջանում, Հայաստանում և Իրանում: Մենք շահագրգռված ենք Տրանսաֆղանական երկաթուղու կառուցմամբ, ինչպես նաև զարգացնում ենք ծովային կապերը Ասիական և աֆրիկյան երկրները»,- եզրափակել է նա։