25 Նոյ
2024
12.6° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են ոչ այնքան փոխել ապագան, որքան՝ պատժել Փաշինյանին անցյալի համար․ BESA Center

ՀՀ-ում բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են ոչ այնքան փոխել ապագան, որքան՝ պատժել Փաշինյանին անցյալի համար․ BESA Center

Ուկրաինան գրավելու Մոսկվայի ծրագրերի ձախողումը և «ԽՍՀՄ 2.0» նախագծի գործնական իրականացումն, արձակեցին Բաքվի ձեռքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին գրել է The Begin-Sadat Center for Strategic Studies (BESA Center) կենտրոնը իր լայնածավալ վերլուծությունում։

Նշվել է, որ 2022 թ-ին կարճատև ռազմական գործողության արդյունքում՝ Ադրբեջանի զինված ուժերը գրավել են հայ-ադրբեջանական սահմանի մի շարք գերիշխող բարձունքներ և կրակի տակ առել Սյունիքի մարզը երկրի կենտրոնական հատվածին կապող հաղորդակցությունները։

Հայկական ԽՍՀ-ի կազմում գտնվող տարածքներն առաջին անգամ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջին անգամ հայ հասարակությունը բախվեց ոչ միայն Ղարաբաղն, այլև՝ Հայաստանի տարածքը կորցնելու իրական վտանգին։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, սահմանազատումը, հաղորդակցությունների բացումը և պատմական անցյալի բեռը հաղթահարելը դեռևս առկա խնդիրներ են։ Այս ամենն անելը չափազանց դժվար է։ Հայ հասարակությունն, անկախ քաղաքական կողմնորոշումից, վստահ է, որ Ղարաբաղում պատերազմը պարտվել է ոչ թե Ադրբեջանին, այլ՝ թշնամական Թուրքիային ու Հայաստանին դավաճանած Ռուսաստանին», – նշվել է հոդվածում։

Վերջին լայնածավալ քաղաքական հարձակումն Ադրբեջանի վրա սկսվեց 2023-ի վերջին-2024-ի սկզբին: «Բայց Բաքվին քիչ էր հետաքրքրում տարբեր խորհրդարանների բոլոր այդ զայրացած բանաձևերը, Կոնգրեսի լսումները և այլն: Բոլորը գիտեին, որ արձագանքը սահմանափակվելու է վրդովված հայտարարություններով, որոնք ի վերջո պետք է մարեն։ Այս տարածքն ինչ-որ միջազգային իրավասության տակ հանձնելու հեռանկարը և այնտեղ հայ բնակչության վերադարձն ապահովելու պահանջն այնքան անիրատեսական էին, որ այս ամենը նախընտրական քարոզարշավի համատեքստից դուրս դիտարկելը, մեղմ ասած, անլուրջ էր։ Եվ այդպես էլ եղավ», – կարծում են վերլուծաբանները և մեկնաբանում՝ Արևմուտքը մի փոքր աղմուկ բարձրացրեց և առաջ գնաց, Թեհրանը սկսեց ուղիներ փնտրել Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Անդրադառնալով ներկայիս բողոքի ակցիաներին շեշտվել է․ որ ամենամեծ հայկական սփյուռքը գտնվում է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Իսկ հայկական սփյուռքը համախմբող կարևորագույն հաստատություններից մեկը Հայ առաքելական եկեղեցին է։ Միացման գաղափարի մերժումը և, որ ավելի սարսափելի է սփյուռքի համար՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որն անխուսափելի է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո, հայկական սփյուռքին զրկում է քաղաքական հարթակից, որի վրա նրանք կանգնած են ավելի քան հարյուր տարի: Ուստի նրանք չէին կարող անտեսել տեղի ունեցողը։ Կանադական անձնագիրն, ի դեպ, արգելափակում է Բագրատ Սրբազանի՝ վարչապետի աթոռը զբաղեցնելու հնարավորությունը։ «Սակայն, եթե գործը հեղափոխական ընթացք ունենա, ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնի: Ներկայիս բողոքի աքիլլեսյան գարշապարը դրական ծրագրի բացակայությունն է, ոչ թե այն պատճառով, որ Բագրատ արքեպիսկոպոսը չի կարող դա առաջարկել, այլ այն պատճառով, որ այն սկզբունքորեն գոյություն չունի: Բագրատ արքեպիսկոպոսի բողոքը հիմնված է ոչ թե հաշվարկների, այլ՝ հույզերի վրա՝ սեր հայրենիքի, ժողովրդի, պատմության հանդեպ։ Այն, որ ցանկացած ղեկավար անխուսափելիորեն պատասխանատու է երկրի պարտության համար, և այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հավաքական անգիտակից վիճակում, անկասկած պարտություն է և ծանր հոգեբանական տրավմա։ Եվ այս բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են ոչ այնքան փոխել ապագան, որքան Փաշինյանին ու նրա հեղափոխական թիմին պատժել անցյալի համար։ Այսօրվա դրությամբ պարզ է, որ Փաշինյանի իշխանությանը դեռ վտանգ չի սպառնում, բայց այդ գործողությունները կարող են դիտվել որպես ապագայի պոտենցիալ ծրագիր։ Միևնույն ժամանակ, նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչներից ընդդիմության՝ բողոքի ակցիային մասնակցելու փորձերն ավելի վնասակար են, քան՝ օգտակար, սակայն ոչ ոք չի կարող արգելել նրանց անել դա: Ինչ վերաբերում է Մոսկվայի դիրքորոշմանը, ապա այն ամենը, ինչ թուլացնում է Փաշինյանին, օբյեկտիվորեն ձեռնտու է Կրեմլին։ Սակայն այդ բողոքն այնտեղ հազիվ թե ընկալվի որպես Հայաստանում իշխանություններին փոխարինելու հնարավորություն։ Ավելի շուտ, դա ապագա պոտենցիալ տարբերակ է։

եթե Փաշինյանը իսկապես որոշի վերափոխել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը և վերջնականապես հեռանալ Ռուսաստանից։ Սակայն դա այսօր դժվար թե կախված լինի Փաշինյանից. համաշխարհային մակարդակով ամեն ինչ որոշվում է Ուկրաինայի ճակատում, իսկ տարածաշրջանային մակարդակով՝ Վրաստանի», – եզրափակել են հեղինակները։