Ֆրանսիան և ՆԱՏՕ-ն պետք է ստիպեն Ադրբեջանին հանրաքվե անցկացնել ԼՂ-ի բնիկ բնակիչների շրջանում․ Մայքլ Ռուբին
Վերլուծաբան Մայքլ Ռուբինը The Armenian Mirror Spectator-ում հրապարակված իր հոդվածում նշել է, որ 2024 թվականի մայիսին ֆրանսիական Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցերում «Ադրբեջանի ձեռքի բացահայտումից հետո», երկրի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է հովանավորել անջատողականությունը ֆրանսիական այլ տարածքների միջև ամբողջ աշխարհում:
«Ալիևը խելացի մարդ չէ. նա հավատում էր, որ պաշտպանելով Նոր Կալեդոնիայի անկախությունը՝ կպատժի Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հանձնառություն դրսևորելու համար: Խնդիրն այն է, որ Ալիևը ոչինչ չգիտի Նոր Կալեդոնիայի մասին», – նշել է հեղինակը՝ հավելելով, որ 2018 թվականին Նոր Կալեդոնիան անկախության հանրաքվե է անցկացրել, որում կարող էին քվեարկել տեղաբնիկները, իսկ կղզի վերջերս ներգաղթյալները՝ ոչ: Արդյունքում՝ անգամ բնիկ կանաքները Ֆրանսիայի կազմում մնալու ցանկություն են հայտնել։ 2020 և 2021 թվականներին հետագա հանրաքվեները հաստատել են արդյունքը։
Մայքլ Ռուբինի կարծիքով՝ ժամանակն է, որ Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները Ալիևից պահանջեն ընդունել Նոր Կալեդոնիայի նախադեպերն Արցախի համար: Ֆրանսիան թույլ է տվել հանրաքվեներում քվեարկել միայն Նոր Կալեդոնիայի բնիկ և երկարաժամկետ բնակիչներին: «Արցախը գրեթե ամբողջությամբ հայկական էր մինչև Իոսիֆ Ստալինի ջարդերը։ Ե՛վ Փարիզը, և՛ Վաշինգտոնը պետք է առանց վարանելու և ամաչելու պահանջեն, որ Ալիևը կիրառի Նոր Կալեդոնիայի նախադեպը հենց Լեռնային Ղարաբաղում և հանրաքվե անցկացնի անցյալ տարի վտարված 120,000 բնակիչների և մյուսների միջև, ովքեր կարող են հաստատել իրենց բնակությունը մինչև Արցախյան առաջին պատերազմը: Նման հանրաքվե արդեն տեղի է ունեցել 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումից առաջ։ Ալիևը գուցե չգիտի պատմությունը», – գրել է հեղինակը:
Նրա խոսքով՝ ժամանակն է, որ Արցախում հանրաքվե անցկացվի մի պարզ հարցի շուրջ՝ լինել Ադրբեջանի կազմո՞ւմ, թե՞ անկախ: