Ղազախստանում նախկին մզկիթում գազի պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ակմոլայի շրջանի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունից։
«Նախկին մզկիթի շենքում պայթել է գազ-օդ խառնուրդը, որի հետևանքով շենքը փլուզվել է, մահացել է 1978 թվականին ծնված տղամարդ։ Փլատակների տակ փրկարարները հայտնաբերել են 1983 թվականին ծնված կնոջ և 2012 թվականին ծնված երեխայի դի»,- ասվում է հաղորդագրության մեջ։