Հայաստանն աջակցում է Սիրիայում ներառական և խաղաղ քաղաքական անցումային գործընթացին. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարարությունը X-ի միկրոբլոգում ողջունել է Սիրիայի հարցով Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում հայտարարության ընդունումը։
«Հայաստանն ուշադիր հետևում է Սիրիայում և նրա շուրջ զարգացումներին ու ողջունում է Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունն՝ Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում։
Մենք հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին՝ իր պատմության համար այս վճռական պահին և աջակցում ենք ներառական ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ ամուր հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ճանապարհն են»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։