
ԵՄ-ն հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին
Եվրամիությունը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին, տեղեկացնում է Financial Times-ը։
Reuters-ի տվյալներով՝ համաձայնեցվել է առաջնային ալյումինի ներմուծման արգելքը։
Նշվում է, որ սահմանափակումներ կսահմանվեն 13 բանկի, ինչպես նաև 73 նավի դեմ, որոնք մտնում են «ստվերային նավատորմի» մեջ՝ հում նավթի արտահանման համար:
«Սահմանափակումների տակ կհայտնվեն նաև նոր մարդիկ և ընկերություններ, որոնք, ԵՄ-ի կարծիքով, օգնում են Ռուսաստանին շարունակել ռազմական գործողությունները: Պատժամիջոցներով Ռուսաստանում կարգելվի նաև մի շարք քիմիկատների վաճառքը, իսկ պատժամիջոցների ցանկում կընդգրկվեն ևս 48 ֆիզիկական ու 35 իրավաբանական անձինք»,- հայտնել են Reuters-ի աղբյուրները:
Politico-ի տվյալներով՝ արգելքի տակ կհայտնվի նաև գազի և նավթավերամշակման գործարանների սպասարկումը։