
Վերջին օրերին աշխատանքից ազատվել է USAID-ի ավելի քան 400 աշխատակից. The New York Times
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում վերջին օրերին աշխատանքից զրկվել է ավելի քան 400 աշխատակից. գրում է The New York Times պարբերականը՝ հղում տալով ամերիկացի պաշտոնյաներին և կառույցի աշխատակիցներին։
Նշվում է, որ աշխատանքից ազատված 200 մարդ աշխատել էր մարդասիրական օգնության բյուրոյում, ևս 200-ը՝ «աջակցության և օգնության խմբում», որը պատասխանատու է բնական աղետների և մարտական գործողությունների ժամանակ օգնություն ցուցաբերելու համար: