
Նեթանյահուն հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը
Իսրայելը անորոշ ժամանակով հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատումը, որոնք պետք է ազատ արձակվեին շաբաթ օրը ՀԱՄԱՍ խմբավորման հետ գործարքի շրջանակներում: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
«ՀԱՄԱՍ-ի կողմից բազմակի խախտումների լույսի ներքո, ներառյալ մեր պատանդների արժանապատվությունը նվաստացնող արարողությունները և քարոզչական նպատակներով մեր պատանդներին ցինիկաբար օգտագործելը, որոշում է կայացվել հետաձգել ահաբեկիչների երեկ նախատեսված ազատումը, քանի դեռ չի երաշխավորվի առանց նվաստացուցիչ արարողությունների պատանդների հաջորդ ազատումը»:
Պարբերականը նշում է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ը հինգ հրեա պատանդների ազատ արձակելու արարողություն է անցկացրել՝ «ստիպելով դեռ գերության մեջ գտնվող երկու իսրայելցիների քարոզչական տեսահոլովակ ձայնագրել»։