
Ֆրանսիական Լա Ռեյունիոն կղզում հզոր ցիկլոնի հետևանքով 4 մարդ է զոհվել
«Գարանս» ցիկլոնի հետևանքով ֆրանսիական Լա Ռեյունիոն կղզում առնվազն 4 մարդ է զոհվել. այս մասին հայտնում է Reuters-ը:
Քամու արագությունը հասել է մինչև 155 կմ/ժամի: Տեղի բնակչությանը հորդորել են զգույշ լինել և սահմանափակել ուղևորությունները: 953 մարդ պատսպարվել է կենտրոններում, 160 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության, իսկ 310 հազարը՝ առանց ջրի: