21 Ապր
2025
15.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզի երկաթուղային կայարանի մոտակայքում 2-րդ համաշխարհայինից մնացած ռումբ է հայտնաբերվել

Փարիզի երկաթուղային կայարանի մոտակայքում 2-րդ համաշխարհայինից մնացած ռումբ է հայտնաբերվել

Փարիզում հայտնաբերել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից մնացած ռումբ, որի պատճառով երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է.  գրում է Reuters գործակալությունը։

Ռումբը հայտնաբերվել է Սեն-Դենի շրջանում՝ Gare du Nord երկաթուղային կայարանի մոտ, որը Եվրոպայի ամենածանրաբեռնված կայարանն է։

Թեև 500կգ-անոց  ռումբը հայտնաբերվել էր կայարանից 2,5 կմ (1,6 մղոն) հեռավորության վրա, այն գտնվում էր երկաթուղային գծերի տակ։

Eurostar ընկերությունը չեղարկել է Ֆրանսիայի, Բրիտանիայի և Բելգիայի միջև ընթացող արագընթաց գնացքների ուղևորությունները։

Ռազմագերիներ