ABCMEDIA
Չեմ բացառում, որ սա հերթական սադրանքն է՝ կապված ռուս-հայկական մեդիա ֆորումի հետ. Զախարովան՝ Միկա Բադալյանի բերման ենթարկվելու մասին

Չեմ բացառում, որ սա հերթական սադրանքն է՝ կապված ռուս-հայկական մեդիա ֆորումի հետ. Զախարովան՝ Միկա Բադալյանի բերման ենթարկվելու մասին

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան
անդրադարձել է ՀՀ ուժային կառույցների կողմից ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանին բերման
ենթարկելու մասին լուրին և նշել է, որ չի բացառվում, որ դեպքը իրենից ներկայացնում
է հերթական սադրանք՝ ընդդեմ ռուս-հայկական մեդիա ֆորումի։ Այս մասին Զախարովան գրել
է իր տելեգրամյան ալիքում։

«Նրանց սադրանքը, ովքեր քնում են և տեսնում՝ ինչպես փչացնել հարաբերությունները երկու
երկրների միջև։ Իսկ Արևմուտքը մեծ գումարներ է ներդրել սրա մեջ։ Ակնհայտ է, որ վերջին
շրջանում ակտիվացել են դրան ուղղված ուժերը։ Հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը
յուրաքանչյուրի բացարձակ իրավունքն է» կարգախոսի ներքո հանդես եկող իշխանությունները
թույլ կտան լրագրողների հետապնդումը և կարգելափակեն տեղեկատվության տարածումը»,- գրել
է Զախարովան։