
Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության եկան գերիների փոխանակման շուրջ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են հասել գերիների մասշտաբային փոխանակման շուրջ, և որ այդ փոխանակումը շուտով տեղի կունենա։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:
«Ռուսաստանը և Ուկրաինան հենց նոր համաձայնության եկան գերիների փոխանակման շուրջ։ Դա շուտով տեղի կունենա։ Իմ շնորհավորանքներն եմ հայտնում երկու կողմերին այս բանակցությունների կապակցությամբ։ Գուցե սա կարող է հանգեցնել որևէ նշանակալի բանի՞», – գրել է Թրամփը։
«1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել մայիսի 16-ին Ստամբուլում։