
ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են գերիներով
Ռուսաստանը և Ուկրաինան, ավելի վաղ ձեռք բերված համաձայնության շրջանակներում, փոխանակվել են գերիներով. հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ կողմերը միմյանց փոխանցել են 390 անձ, նրանցից 270-ը զինվորականներ են, 120-ը՝ քաղաքացիական անձինք:
Սպասվում է, որ առաջիկա օրերին կողմերը կշարունակեն փոխանակման գործընթացը: