30 Մայ
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
11.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զովունիում վթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է Երևանի ամենատարեց՝ 104-ամյա տղամարդը. կան վիրավորներ

Զովունիում վթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է Երևանի ամենատարեց՝ 104-ամյա տղամարդը. կան վիրավորներ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է մայիսի 24-ին Զովունի գյուղի 1-ին և 16-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պարզվել է, որ «Mercedes»-ներից մեկը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Կ.-ն, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Ա.-ն:

Վթարի հետևանքով Գևորգ Կ.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 104-ամյա Գրիգոր Ա.-ն, 60-ամյա Սուսաննա Ա.-ն և 69-ամյա Մարիամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ժամեր անց նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ Գրիգոր Ա.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկանակ կենտրոն, իսկ նշված բժշկական կենտրոնից էլ ահազանգել են ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ Գրիգոր Ա.-ն հիվանդանոցում մահացել է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ