19 Հնս
2025
23.4° c ԵՐԵՎԱՆ
16.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս մարդը ժամանակին գլխավոր ինֆեկցիոնիստն էր և հորդորում էր քովիդի դեմ պայքարել թթի օղիով, և մահաբեր համավարակին հեգնում էր․ «ում դռան շունն է որ». Տեր քահանա Գաբրիել Վարդանյան

Այս մարդը ժամանակին գլխավոր ինֆեկցիոնիստն էր և հորդորում էր քովիդի դեմ պայքարել թթի օղիով, և մահաբեր համավարակին հեգնում էր․ «ում դռան շունն է որ». Տեր քահանա Գաբրիել Վարդանյան

Տեր քահանա Գաբրիել Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արած հայտարարություններին.

«Այս մարդը ժամանակին գլխավոր ինֆեկցիոնիստն էր և հորդորում էր քովիդի դեմ պայքարել թթի օղիով և մահաբեր համավարակին հեգնում էր․ «ում դռան շունն է որ»։

Հետո ներկայացավ որպես երկրի ամենադուխով տղա և աջ ու ձախ փրթելով անցավ հասավ Գիլգամեշին ու ոստիկանական կուռ պատնեշների հետևից գոռաց, թե «կտամ պատերով կծեփեմ ու կփռեմ ասֆալտին» ու ինքն իրեն փռեց գետնին:

Մեկ էլ թե բա «Ադրբեջանն ու Թուրքիան ո՞վ են որ» ու իր իսկ ասածից ոգևորված՝ գոռաց՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»․ անմիջապես հագավ գերագույն գլխավոր զորահրամանատարի սաղավարտը ու․․․հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձավ։ Հիմա էլ, հանդես է գալիս որպես գլխավոր կանոնալոգ ու գլխավոր ուխտոլոգ..

Թե ինչ ավերածություններ կբերի նրա հերթական այս կեցվածքը, արդեն կարելի է կռահել․․․», – գրել է նա:

Ռազմագերիներ