28 Հուլ
2025
38.1° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
15 տոկոս մաքսատուրք. ԱՄՆ-ն և ԵՄ-ն ստորագրել են համաձայնագիրը

15 տոկոս մաքսատուրք. ԱՄՆ-ն և ԵՄ-ն ստորագրել են համաձայնագիրը

ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը կիրակի օրը հասել են առևտրի շրջանակային համաձայնության՝ ԵՄ ապրանքների մեծ մասի վրա սահմանելով 15 տոկոս ներմուծման մաքսատուրք:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համաձայնագրի մասին հայտարարել են Շոտլանդիայի արևմտյան հատվածում գտնվող Թրամփի շքեղ գոլֆի ակումբում մեկ ժամ տևած հանդիպումից հետո, որն էլ վճռորոշ է եղել ամիսներ տևած բարդ բանակցությունների համար։

«Կարծում եմ՝ սա երբևէ կնքված ամենախոշոր գործարքն է», – ասել է Թրամփը՝ գովաբանելով ԵՄ-ի ծրագրերը՝ մոտ 600 միլիարդ դոլար ներդնելու ԱՄՆ-ում և զգալիորեն ավելացնելու ամերիկյան էներգիայի և ռազմական տեխնիկայի գնումները։

Թրամփի խոսքով՝ այս համաձայնագիրը, որը գերազանցում է անցած շաբաթ Ճապոնիայի հետ կնքված 550 միլիարդ դոլարանոց գործարքը, կզարգացնի Տրանսատլանտյան գործընկերությունը՝ ԱՄՆ-ի արտահանողների հանդեպ տարիներ շարունակ տիրող անարդար վերաբերմունքից հետո։

Ֆոն դեր Լայենը, Թրամփին նկարագրելով որպես կոշտ բանակցող, նշել է, որ 15 տոկոս մաքսատուրը կիրառվում է «համապարփակ ձևով»:

«Սա լավագույնն էր, ինչ կարող էինք ստանալ», – ասել է նա:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է համաձայնագրի կնքումը՝ նշելով, որ այն կանխել է առևտրային հակամարտությունը, որը ծանր հարված կհասցներ Գերմանիայի արտահանմանը հիմնված տնտեսությանը և խոշոր ավտոմոբիլային ոլորտին։

 

 

Ռազմագերիներ