13 Օգս
2025
30.3° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում ռուս-ամերիկյան բանակցությունները խափանելու նպատակով․ ՌԴ ՊՆ

Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում ռուս-ամերիկյան բանակցությունները խափանելու նպատակով․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շտապ հայտարարություն է տարածել․

«Մի քանի խողովակներով ստացված տեղեկատվության համաձայն՝ Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում՝ օգոստոսի 15-ին նախատեսված ռուս-ամերիկյան բանակցությունները խափանելու համար։

Այդ նպատակով արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների մի խումբ երկուշաբթի՝ օգոստոսի 11-ին, Ուկրաինայի անվտանգության ծառայության մեքենաներով տեղափոխվել է Խարկովի մարզի Չուգուև քաղաք՝ «առաջնագծի գոտում գտնվող քաղաքի բնակիչների մասին մի շարք ռեպորտաժներ պատրաստելու» պատրվակով։

Ուրբաթ օրը գագաթնաժողովից անմիջապես առաջ Ուկրաինայի զինված ուժերը պլանավորել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով սադրիչ հարված հասցնել խիտ բնակեցված բնակելի թաղամասերից մեկին կամ մեծ թվով քաղաքացիական զոհեր ունեցող հիվանդանոցին, որը բերված արևմտյան լրագրողները պետք է անմիջապես տեսագրեն։

Կիևի ռեժիմի սադրանքի արդյունքում հարվածի և քաղաքացիական զոհերի համար ամբողջ պատասխանատվությունը կդրվի Ռուսաստանի զինված ուժերի վրա՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցերով բացասական տեղեկատվական ֆոն և պայմաններ ստեղծելու միջոցով ռուս-ամերիկյան համագործակցությունը խափանելու համար։

Սադրանքներ հնարավոր են նաև Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող այլ բնակավայրերում»։

Ռազմագերիներ