ABCMEDIA
Եվրոպայի խորհրդի կոնգրեսի պատվիրակությունը ճանաչողական այց կկատարի Երևան և Մասիսի քաղաքապետարան

Եվրոպայի խորհրդի կոնգրեսի պատվիրակությունը ճանաչողական այց կկատարի Երևան և Մասիսի քաղաքապետարան

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի
պատվիրակությունը ճանաչողական այց կկատարի Երևան և Մասիսի քաղաքապետարան՝ հետամուտ
լինելու «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» հայտարարությանը.
այս մասին տեղեկացնում են Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունից․
փոխանցում է «Արմենպրես»-ը։

Պատվիրակության կազմում են զեկուցողներ Բերնդ Վյորինգերը Գերմանիայից
և Բրիոնի Ռուդկինը Միացյալ Թագավորությունից:

Զեկուցողները քննարկումներ կունենան Հայաստանի տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Նարեկ Մկրտչյանի հետ։ Պատվիրակությունը կհանդիպի նաև Արտաշատ, Երևան, Գորիս և Հրազդան
համայնքների ներկայացուցիչների հետ։