Սաստիկ բքի պատճառով ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փետրվարի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար.այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։\
Ծովագյուղից դեպի Սևանի թերակղզի, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում, Աշոցքի, Ամասիայի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է։
Ջերմուկի, Սիսիանի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: