Հանրապետության ճանապարհներին ձյուն է տեղում, որոշ հատվածներում մառախուղ է՝ տեսանելիությունը՝ 50-100 մետր
Փետրվարի 19-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Գորիսի, Գավառի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հաղորդվում է նաև, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: