Բուսաբանական այգու ծառերից մեկը հատելու փոխարեն ծառ-գրադարան են դարձրել
Բուսաբանական այգու տնօրեն Արսեն Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրառում արել, որը ներկայացնում ենք ստորև. «Այս գաղափարը շատ վաղուց կար և երբ եկավ մեր հզոր ծառերից մեկը հատելու պահը որոշեցինք այն վերածել փոքր ծառ-գրադարանի։
Այսօր գրքի տոնը նշանավորվեց այս յուրահատուկ գրադարանի բացմամբ։ Դեռ ավարտական չի տեսքը, բայց իր գործառույթն այսօրվանից կիրականացնի։ Եկեք այգի, օգտվեք գրադարանից և դուք էլ նվեր թողեք ձեր գիրքը մեկ այլ այցելուի»։