ABCMEDIA
ԵՄ անընդունելի է համարում Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացիան․ Բորել

ԵՄ անընդունելի է համարում Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացիան․ Բորել

Եվրամիությունն անընդունելի
է համարում Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացիան և հետագայում Գազայի վերահսկողությունը
Իսրայելի կողմից։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության
հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

 «Մենք հստակ հասկացրել
ենք, որ դա անընդունելի է»,- ասել է Բորելը՝ արաբական Asharq al Awsat-ին տված հարցազրույցում՝
արձագանքելով Գազայի օկուպացիայի մասին Իսրայելում հնչող  հայտարարություններին։

 Բորելն ասել է, որ
Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ իր տեսլականը ներկայացրել է Իսրայելի, Պաղեստինի,
Հորդանանի և Պարսից ծոցի երկրների  գործընկերներին,
ինչի շուրջ հետևյալ պատկերացումն է ամրագրվել․

 «Առաջին հերթին, բացառվում
է Պաղեստինի ժողովրդի բռնի տեղահանումը Գազայի հատվածից այլ երկրներ, երկրորդը՝ անթույլատրելի
է Գազայի տարածքի կրճատումը, Իսրայելը չի կարող օկուպացնել Գազան, ՀԱՄԱՍ-ը չպետք է
վերահսկի Գազայի հատվածը։ Եվ երրորդը՝ Գազայի հատվածի խնդրի լուծումը պետք է դիտարկել
ընդհանուր պաղեստինյան խնդրի լուծման շրջանակներում»,- ասել է Բորելը։

Նա հավելել է, որ ըստ իր նշած տեսլականի՝ Պաղեստինի ազգային
իշխանությունը պետք է վերահսկի Գազայի հատվածը, իսկ արաբական երկրները պետք է ավելի
ակտիվ դերակատարում ունենան Գազայի ապագայի հարցում, ԵՄ-ն էլ՝ ընդհանուր տարածաշրջանի։