ABCMEDIA
Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Երևանում

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Երևանում

Նոյեմբերի 13-ին, ժամը 18:58-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային
ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով
երկրաշարժ. Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել
է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ 3-4 բալ,
ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։