ABCMEDIA
Գազայի հատվածից այլևս չպետք է ահաբեկչական սպառնալիք ծագի Իսրայելի անվտանգության համար․ Բերբոք

Գազայի հատվածից այլևս չպետք է ահաբեկչական սպառնալիք ծագի Իսրայելի անվտանգության համար․ Բերբոք

Պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից, չպետք է նաև
օկուպացվի Գազայի հատվածը․ այս մասին Տոկիոյում G7-ի նախարարների հանդիպումից
հետո հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը․
հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ են որոշ կողմնորոշիչներ Գազայի հատվածի
ապագայի և երկու պետությունների ստեղծման հիման վրա հակամարտության լուծման համար: 

«Առաջին հերթին Գազայի հատվածից այլևս չպետք է ահաբեկչական սպառնալիք
ծագի Իսրայելի անվտանգության համար։ Երկրորդ՝ պաղեստինցիներին չպետք է վտարել Գազայից։
Երրորդ՝ չպետք է լինի Գազայի հատվածի օկուպացիա, փոխարենը պետք է ապահովվի հնարավորինս
լավ միջազգային պաշտպանություն»,- ասել է նա և հավելել, որ անընդունելի է հասնել
Գազայի հատվածի տարածքային կրճատմանը։

«Չպետք է լինի ոչ մի լուծում ՝ շրջանցելով պաղեստինցիներին, և ամեն
ինչ պետք է դիտարկվի այն ըմբռնումով, որ ապագայում Իսրայելի  ու Պաղեստինի ժողովուրդները իրավունք
ունեն վերջապես ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- իր խոսքի վերջում ասել
է Բերբոքը։