27 Հլս
2024
21.9° c ԵՐԵՎԱՆ
15.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրիում հրդեհից 3 և 5 տարեկան երեխաներ են մահացել

Գյումրիում հրդեհից 3 և 5 տարեկան երեխաներ են մահացել

Այսօր առավոտյան՝ ժամը 08:05-ին, Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է 2 անչափահաս երեխա. ABC media-ի հետ զրույցում ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել է տունը. փրկարարները հայտնաբերել են Մ. Մ.-ի (ծնված 2021 թ.) և Ն. Գ.-ի (ծնված 2019 թ.) դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,- ասել է Սարգսյանը։