ABCMEDIA
Մերձավոր Արևելքի ճգնաժամն արդեն ազդեցություն է թողնում Ուկրաինայի հարցում մեր քաղաքականության վրա․ Բորել

Մերձավոր Արևելքի ճգնաժամն արդեն ազդեցություն է թողնում Ուկրաինայի հարցում մեր քաղաքականության վրա․ Բորել

Մերձավոր Արևելքում հակամարտությունն արդեն սկսել է ազդեցություն
թողնել Ուկրաինային ԵՄ-ից տրվող աջակցության որակի վրա. հայտարարել է  ԵՄ արտաքին քաղաքականության
և անվտանգության հարցերով  ներկայացուցիչ Ժոզեպ
Բորելը՝ ԵՄ դեսպանների մասնակցությամբ համաժողովի ժամանակ։

«Մի մոռացեք Ուկրաինայի մասին։ Այս երկու պատերազմները միանգամայն տարբեր են, բայց
եկեք ազնիվ ու անկեղծ լինենք՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամն արդեն ազդեցություն է թողնում
Ուկրաինայի հարցում մեր քաղաքականության վրա»,- ասել է Բորելը՝ ամփոփելով Մերձավոր
Արևելքում իրավիճակի մասին իր ելույթը։

Բորելը կոչ է արել
ԵՄ երկրների դեսպաններին Բրյուսելի տեսլականի շրջանակում «պայքարել ամբողջ աշխարհում»։