08 Հոտ
2024
14.1° c ԵՐԵՎԱՆ
10.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանումներից մեկի հրամանատարը

Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանումներից մեկի հրամանատարը

Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս նահանգում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 90-ը ․ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարը։

«Օկուպացիան ջարդեր է իրականացրել Խան Յունիս նահանգի Մավասսի շրջանում: Նասեր բժշկական համալիր են տեղափոխվել քսան զոհ և 90-ից ավելի վիրավորներ», – նշվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Զոհերի թվում է ՀԱՄԱՍ շարժման ստորաբաժանումներից մեկի հրամանատար Ռաֆիա Սալյաման։