Ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին
Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի ձկնորսները բողոքի ակցիա են
իրականացնում` երկկողմանի փակելով Երևան-Սևան ավտոճանապարհը՝ Դդմաշեն բնակավայրի հատվածում:
Երթևեկությունը կաթվածահար է եղել։ Բնակիչները դժգոհում են, քանի
որ կառավարությունն արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի
և շրջակա միջավայրի նախարարի հետ՝ նշելով, որ ճանապարհը չեն բացի մինչև
հանդիպումը տեղի չունենա: