ABCMEDIA
Սպանվել է ՀԱՄԱՍ-ի ազգային անվտանգության ուժերի հրամանատարը

Սպանվել է ՀԱՄԱՍ-ի ազգային անվտանգության ուժերի հրամանատարը

Գազայի հատվածում սպանվել
է ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարության տակ գտնվող ազգային անվտանգության ուժերի հրամանատար
Ջեհադ Մհեյսենը: Նա սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնում է The
Jerusalem Post-ը՝ հղում տալով պաղեստինյան լրատվամիջոցներին:

Մհեյսենը սպանվել է
իր ընտանիքի անդամների հետ՝ Գազա քաղաքի Շեյխ Ռադվան թաղամասում գտնվող իր տան վրա
հարձակման ժամանակ:

Իսրայելի պաշտպանության բանակը չի հաստատել նրա մահը։