ABCMEDIA
Իրանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանում
հերթական երկրաշարժն է գրանցվել։  Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական
կենտրոնի (EMSC) հաղորդմամբ, 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Բանդար Աբբաս
նավահանգստային քաղաքի մոտակայքում։

Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 16։26-ին (երևանյան ժամանակով՝ 20։26-ին)։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբասից 54 կմ հեռավորության վրա,
օջախը՝ 7 կմ խորության վրա։