
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես հոկտեմբերի 5-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +24–ից +26–ի միջակայքում։
Ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր
Առավոտյան՝ 13°C
Ցերեկը՝ 17.5°C
Երեկոյան՝ 21.46°C
Գիշերը՝ 16.72°C