ՀԱՄԱՍ-ը հայտնում է պատանդների վերաբերյալ բանակցություններում «աննախադեպ առաջընթացի» մասին
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելը «աննախադեպ առաջընթաց» են գրանցել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններում․ հայտնում է Ynet պորտալը՝ հղում անելով շարժման անանուն բարձրաստիճան անդամին։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայումս կողմերը քննարկում են պատանդների թիվը, որոնց նախատեսվում է ազատ արձակել գործարքի շրջանակներում։ Նրա խոսքով՝ կան տարաձայնություններ այն հարցում, թե ովքեր են ազատ արձակվելու։
Աղբյուրը հավելել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։