16 Ապր
2025
11° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արագածոտնի մարզպետի օգնականի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Արագածոտնի մարզպետի օգնականի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։ Կազմվում են համապատասխան փաստաթղթեր՝ նախաքննական մարմին ուղարկելու համար։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական Արմեն Մարկոսյանն է։ ՆԳՆ-ից, սակայն, այս տեղեկությունը չեն հաստատում՝ նշելով, որ իրենք անուններ չեն հրապարակում։

 

Ռազմագերիներ